Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Եթե Փաշինյանը չհեռանա, Հայաստանը շարունակելու է թուլանալ, իսկ դրանից կօգտվեն արտաքին թշնամիները»

«Եթե Փաշինյանը չհեռանա, Հայաստանը շարունակելու է թուլանալ, իսկ դրանից կօգտվեն արտաքին թշնամիները»
16.11.2020 | 23:03

Ռուսական Военное Обозрение կայքը հրապարակել է Իլյա Պոլոնսկիի հոդվածը, որում հոդվածագիրը վերլուծել է՝ ինչ կարող է սպասվել Հայաստանին, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը չհեռանա պաշտոնից: Հոդվածում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի հանձնումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարյալ քաղաքական ձախողումն էր: Բայց, ինչպես ցույց են տալիս երևանյան իրադարձությունները, նույնիսկ նման պարտությունից հետո, Փաշինյանը չի պատրաստվում լքել կառավարության ղեկավարի պաշտոնը:

Ժամանակին բողոքի ալիքի վրա իշխանության եկած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառչել է աթոռից ավելի պինդ, քան մյուս «ավտորիտար բռնապետները», և ընդհանրապես չի ցանկանում լքել, նույնիսկ այն իրավիճակում, երբ ակնհայտ է, որ նա երկրի և հայ ժողովրդի պատմության մեջ մտավ որպես մի անձ, որի ժամանակ կորսվել է Լեռնային Ղարաբաղի կեսը: Հայերը սա չեն ների Փաշինյանին, բայց կարծես թե երեկվա ընդդիմադիրն այնքան էլ անհանգստացած չէ ժողովրդական վրդովմունքից: Փաշինյանի համար այժմ շատ ավելի կարևոր է իշխանությունը պահպանելը, և դա կարող է խնդրահարույց լինել. ոչ Արևմուտքն է օգնել, ոչ էլ Ռուսաստանն է վստահում Ջորջ Սորոսի մարդուն:


Այնուամենայնիվ, Փաշինյանը շանսեր ունի մնալ վարչապետի պաշտոնում, եթե խոսենք կարճաժամկետ հեռանկարի մասին: Ապագայում նրան, ամենայն հավանականությամբ, սպասվում է անդրկովկասյան մեկ այլ հայտնի լիբերալ հեղափոխականի՝ Միխայիլ Սաակաշվիլիի ճակատագիրը, բայց առայժմ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ կառավարության ղեկավարի պաշտոնում: Հեղաշրջման ռիսկից պաշտպանվելու համար Փաշինյանն աշխատանքից հեռացրել է մեծ թվով բարձրաստիճան զինվորականների և ԱԱԾ սպաների: Նա նրանց փոխարինել է իր աջակիցներով, բայց հիմա Փաշինյանին ուղղված հարցեր են առաջացել նաև նախկինում իրեն սատարողների մոտ: Հասկանալով իր աջակցության իրական մակարդակը՝ Փաշինյանը դիմում է բացահայտ սպառնալիքների. օրինակ ՝ նա իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Երևանում սպասում է «առաջնագծի տղաներին», ովքեր պետք է զբաղվեն «պատերի տակ վնգստացողներով»: Այդպես է նա անվանել իր հակառակորդներին: Հնարավոր է, որ եթե անկարգությունները շարունակվեն, Փաշինյանն իսկապես պատրաստ կլինի բռնություն գործադրել և հաշվեհարդար տեսնել իր քաղաքական հակառակորդների հետ: Դիմակները մի կողմ են նետվել. ինչպես պարզվում է՝ այս պարագայում ժողովրդավարության նշույլ անգամ չկա, և Փաշինյանը պատրաստ է իշխանությունը պահել ոչ պակաս պինդ, քան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Բայց մինչ այժմ «մտահոգ համաշխարհային հանրությունից» Հայաստանի առաջնորդին ուղղված մեղադրանքներ չեն լսվել:


Եթե Փաշինյանին հաջողվի որոշ ժամանակ պահել իշխանությունը, Հայաստանին նոր ցնցումներ են սպասում: Նախ` երկիրը կապրի Ղարաբաղում կրած պարտության զգացողությամբ: Ադրբեջանցիների գրաված հատվածից, գրեթե բոլոր բնակիչներն արդեն հեռացել են, շատերն անգամ փորել-հանել են իրենց մահացած նախնիների աճյունները`վախենալով գերեզմանների պղծումից: Եվ այս մարդիկ միանշանակ չեն ների Փաշինյանին պարտության համար:


Երկրորդ, Փաշինյանը ստիպված կլինի գնալ զիջումների նաև հետագայում, և ոչ մեկ անգամ: Ադրբեջանի դիրքերը զգալիորեն ամրապնդվել են, նա միջանցք է ստացել դեպի Նախիջևան, թեկուզ ռուս սահմանապահների կողմից հսկողությամբ: Որոշ ժամանակ անց Ադրբեջանը կարող է պահանջել Ղարաբաղի մյուս շրջանները, քանի որ Իլհամ Ալիևի համար հաղթական պատերազմը շատ շահեկան է դարձել վարկանիշը բարձրացնելու տեսանկյունից:
Երրորդ ՝ հաշվի առնելով, որ Փաշինյանն իշխանությունը պահպանելու իր փորձերում կշարունակի հեռացնել բոլոր նրանց, ովքեր իրեն հարմար չեն, նա էապես կթուլացնի ինչպես պետական կառավարման համակարգը, այնպես էլ զինված ուժերի հրամանատարությունը: Այսինքն՝ Հայաստանը շարունակելու է թուլանալ: Իրավիճակը շտկելու և ռևանշի հասնելու համար Փաշինյանը չունի և չի ունենա որևէ ռեսուրս:

Բնականաբար, դրանից կօգտվեն Հայաստանի արտաքին թշնամիները՝ Ադրբեջանը և Թուրքիան, ուստի Փաշինյանը կամ ստիպված կլինի ամբողջովին հնազանդվել Մոսկվայի կամքին, կամ ընդմիշտ հեռանալ երկրից: Եթե նա ազատի վարչապետի պաշտոնը, հնարավոր է, որ հետագայում հայտնվի ինչ-որ տեղ Ուկրաինայում: Ճիշտ է, անհանգիստ ժամանակներն այնտեղ էլ ավարտվում են, իսկ խարիզմայի տեսանկյունից Նիկոլը զիջում է իր վրացի եղբայր Միշիկոյին:

Դիտվել է՝ 1843

Մեկնաբանություններ